[Նվարդի համար]
Չե՛ս կարողանա տանը մնալ, եղբա՛յր:
Չե՛ս կարողանա շտեպսելը խոթել, միացնել ու անջատվել:
Չես կարողանա ինքդ քեզ կորցնել՝ դեղով ու ցրվելով,
Թռնելով գարեջրի հետևից՝ գովազդի ընթացքում,
Որտև հեղափոխությունը չի՛ հեռարձակվի:
Հեղափոխությունը չի՛ հեռարձակվի
Հեղափոխության հովանավորը Քսերոքսը չի՛ լինի՝
ցուցադրելով 4 մասով՝ առանց գովազդային դադարների:
Հեղափոխությունը քեզ ցույց չի՛ տա Նիքսընի նկարները
շեփոր փչելիս՝ Ջոն Միթչելին, գեներալ Աբրամզին
ու Սփիրո Էգնյուին տանելով խոզի ստամոքս ուտելու՝
առգրավված Հարլեմի ապաստարանից:
Հեղափոխությունը չի՛ հեռարձակվի:
Հեղափոխության հովանավորը չի՛ լինի
«Շեֆեր մրցանակային կինոթատրոնը», գլխավոր դերերում չե՛ն լինի Նաթալի
Վուդզն ու Սթիվ Մըքուինը կամ՝ Բալվինքըլն ու Ջուլիան:
Հեղափոխությունը բերանդ սեքսոտ չի՛ դարձնի
Հեղափոխությունը չի՛ ազատի դնչիդ մազերից:
Հեղափոխությունը հինգ ֆուտով քեզ չի նիհարեցնի,
որտև հեղափոխությունը չի՛ հեռարձակվի, Եղբա՛յր:
Չեն լինի քո ու Ուիլի Մեյի նկարները
այդ վաճառասայլակը թաղում հրելիս՝ գժական վազքով
կամ՝ գունավոր հեռուստացույցը մտցնել փորձելիս
շտապօգնության գողացված մեքենայի մեջ,
Էն-Բի-Սին չի կարողանա գուշակել հաղթողին 8:32 րոպեին
կամ՝ հաղորդել 29 մարզերից
Հեղափոխությունը չի՛ հեռարձակվի:
Չեն լինի պատկերներ, ուր մլիցեքը խփում են
եղբայրներին՝ միանգամից վերահեռարձակվելով:
Չեն լինի պատկերներ, ուր մլիցեքը խփում են
եղբայրներին՝ միանգամից վերահեռարձակվելով:
Չե՛ն լինի պատկերներ, ուր Ուիթնի Յանգը
փախչում ա Հարլեմից՝ լրիվ նոր վագոն ունեցող գնացքով:
Չի՛ լինի դանդաղ ընթացող վիդեո կամ նատյուրմորտ,
ուր Ռոյ Ուիլքենզը թափառում ա Ուաթսում՝ Կարմիր, Սև ու
Կանաչ ազատագրական կոմբինեզոնով, որ ինքը պահում էր
հարմար առիթի համար:
Գրին Էյքըրզը, «Բեվերլի Հիլզի գեղցիներն» ու «Հութերվիլի
հանգույցն» էլ էդքան կարևոր չեն լինի, իսկ
կանանց վեջը չի լինի՝ Դիքը վերջը
միացա՞վ Ջեյնի հետ «Փնտրելով վաղը»-ում, որտև Սևերը
կլինեն փողոցում՝ ավելի պայծառ օրը փնտրելով:
Հեղափոխությունը չի՛ հեռարձակվի:
Չե՛ն լինի հատուկ նշումներ՝ 11-ի
նորություններում, և մազոտ զինված կին
ազատագրողների կամ՝ քթերը քաշող Ջեքի Օնասիսի պատկերներ:
Սաունդթրեքը չի՛ գրի Ջիմ Ուեբը,
Ֆրենսիս Սքոթ Քին, չի՛ երգի Գլեն Քեմբըլը, Թոմ Ջոնսը
Ջոնի Քեշը, Էնգըլբերթ Համփերդինքը կամ Ռեյր Ըրթը:
Հեղափոխությունը չի՛ հեռարձակվի:
Հեղափոխությունը չի՛ շարունակվի
սպիտակ տարափի, սպիտակ կայծակի կամ սպիտակ մարդկանց մասին
հաղորդումից անմիջապես հետո:
Կարիք չի լինի՝ անհանգստանաս աղավնու համար՝
ննջարանումդ, վագրի՝ տանկումդ կամ հսկայի՝ զուգարանակոնքումդ:
Հեղափոխությունը Կոլայի հետ ավելի լավը չի՛ դառնա,
Հեղափոխությունը չի՛ պայքարի մանրէների դեմ,
որ վատ շնչառություն են առաջացնում:
Հեղափոխությունը քեզ վարորդի տեղը կնստեցնի:
Հեղափոխությունը չի՛ հեռարձակվի, չի՛ հեռարձակվի,
չի՛ հեռարձակվի, չի՛ հեռարձակվի:
Հեղափոխությունը չե՛ն կրկնի, եղբայրնե՛ր,
Հեղափոխությունն ուղիղ միացումով կլինի:

— Գիլ Սքոթ-Հերոն
http://www.youtube.com/watch?v=rGaRtqrlGy8